ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱԿԱՍԱԿԱՆ և ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ»

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱԿԱՍԱԿԱՆ և ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ»Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը: 
«Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի շրջանակներում:
Միջազգային իրավունքի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մասն է: Դրա համար էլ, այս հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», - ասել է Իլհամ Ալիևը՝ Հռոմում Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարությունը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հակասական և անպատասխանատու հայտարարություններով:
Նա շնորհակալություն է հայտնել իր իտալացի գործընկերոջը՝ ԼՂ հարցում պաշտոնական Բաքվի դիրքորոշմանն աջակցելու համար:
«Այսօր մենք քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Իտալիան և Ադրբեջանն աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու սահմանների անքակտելիությանը: Հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա», - հավելել է Ադրբեջանի առաջնորդը:



Читайте также

Оставить комментарий