ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԲԱՔՈՒՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ՍՏՈՐԱԳՐՄԱՆԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

«Սակայն դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանի Սահմանադրությունում փոխվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ պահանջներ պարունակող դրույթները, որոնք ենթադրում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի միացումը Հայաստանին», - ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ «Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջներին պետք է վերջ դրվի սահմանադրական հիմունքներով»: