ՈՉ ՈՔ ԻՆՁ ՉԻ ԹԵԼԱԴՐԵԼՈՒ ԻՆՁ ՝ ՎԱՃԱՌԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ F-35, ԹԵ ՈՉ. ԹՐԱՄՓ

Ոչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Էրդողանը իմ ընկերն է, և ոչ ոք ինձ չի ասելու, թե մենք ինչ պետք է կամ չպետք է վաճառենք։ Թուրքիան ինձ համար հիանալի դաշնակից է եղել»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ ի պատասխան Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի դեմ Նեթանյահուի առարկությունների վերաբերյալ հարցին։
Հուլիսի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել էր, որ Վաշինգտոնը կչեղարկի Անկարայի դեմ սահմանված պատժամիջոցները ռուսական Ս-400-ների ձեռքբերումից հետո։
Reuters գործակալությունը պարզաբանում էր, որ ԱՄՆ իշխանությունները դիտարկում են Թուրքիային F-35 կործանիչների ծրագիր վերադարձնելու հնարավորությունը, որոնց մատակարարումն երկիր արգելված էր 2020 թվականից։


Читайте также

Оставить комментарий