ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. Ի ԴԵՄՍ ԱԴՐԲԵՋԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ՀՈՒՍԱԼԻ ԱՂԲՅՈՒՐ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40 հազար տոննա տարբեր բեռներ Ռուսաստանից և Ղազախստանից: Բացի այդ, Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք մատակարարել Հայաստանին:Այս մասին օկուպացված Շուշայում IV Գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով՝ ի դեմս Ադրբեջանի՝ Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր։
«Եթե նման հնարավորություն չլիներ, Երևանը ստիպված կլիներ անհրաժեշտ ռեսուրսներ փնտրել ամբողջ աշխարհում»,-նշել է Ալիևը։

