ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԱԴՐԲԵՋԱՆՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՈՒԹ ՎԱԳՈՆ
Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է ուղարկվել ևս մեկ բեռ։Այս մասին հայտնել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ն։
Նշվել է, որ մայիսի 3-ին Բիլյաջարի կայարանից Բոյուկ-Քյասիկի ուղղությամբ ուղարկվել է պարարտանյութ տեղափոխող ութ վագոն՝ ընդհանուր 536 տոննա քաշով։
Հիշեցնենք, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով տարանցիկ ճանապարհով տեղափոխվել է ավելի քան 25,000 տոննա հացահատիկ, ավելի քան 1,600 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկացորեն։
Ադրբեջանը նաև շարունակում է նավթամթերք արտահանել Հայաստան։ Մինչ օրս Հայաստան է մատակարարվել ավելի քան 8,500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին և 2,955 տոննա AI-95 բենզին։

