ԹՈՒՐՔԻԱՆ, ՍԱՈՒԴԻԱԿԱՆ ԱՐԱԲԻԱՆ ԵՎ ՊԱԿԻՍՏԱՆԸ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ստորագրել համատեղ պաշտպանական համաձայնագիր։Reuters-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել ուրբաթ օրը՝ Ռիադում։
Համաձայնագրի մանրամասները դեռևս չեն հրապարակվել։
Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարի գրասենյակը հաստատել էր, որ Էրդողանը օգոստոսի 7-ին աշխատանքային այց կկատարի Սաուդյան Արաբիա, որտեղ նա կհանդիպի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդի, ինչպես նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։

