ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա։Այցի շրջանակում նախատեսված են Բայրամովի հանդիպումները Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի, ինչպես նաև երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Այցի օրակարգի վերաբերյալ այլ մանրամասներ Ադրբեջանի ԱԳՆ-ն առայժմ չի հրապարակել։

