ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐ ՉԻՆԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՎԱՆ ԻԻ ՀԵՏ
Չինաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է իր չինացի գործընկեր Վան Իի հետ։Այս մասին նշված է արտաքին գործերի նախարարության X սոցիալական ցանցի էջում։
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Պեկինում ջերմ ընդունելության է արժանացել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի կողմից։
Բայրամովի այցն արտացոլում է Ադրբեջանի և Չինաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության դինամիկ զարգացումը, ինչպես նաև քաղաքական երկխոսության և համագործակցության խորացման համատեղ հանձնառությունը», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

