ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴՐՈՇԻ ԱՅՐՈՒՄԸ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է որակել «Հայոց ցեղասպանության» (չակերթները - irevanaz.com) տարելիցի նախօրյակին Երևանում ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ասել է, որ Փաշինյանը դատապարտում է նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես անպատասխանատու և անթույլատրելի։
«Միջազգայնորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ։ Սա ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է», - նշել է խոսնակը:
ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի մեկնարկին այս տարի ևս այրվեց Թուրքիայի դրոշը: Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի կրկին դատապարտել էր Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը:


Читайте также

Оставить комментарий