ԱԴՐԲԵՋԱՆԸ ՔԱՅԼԵՐ Է ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՀԱՋԻԵՎ
Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, Անթալիայում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:Ուշադրություն հրավիրելով, որ նախորդ տարվա օգոստոսին ԱՄՆ ղեկավարության մասնակցությամբ Երևանն ու Բաքուն նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, նա շեշտել է՝ Հարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլ։
Հաջիևը հավելել է՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը հատուկ նշանակություն ունի տարածաշրջանային տեսանկյունից, և ընդգծել՝ հակամարտությունն անցյալում է:
Խոսելով ընդհանուր տարածաշրջանի զարգացման մասին՝ նա ասել է, որ կարևոր դեր է խաղում Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը, իսկ Զանգեզուրի միջանցքը կարող է լրացուցիչ հնարավորություններ ստեղծել:

