ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ. ԱՄՆ-Ն ՈՒ ՖՐԱՆՍԻԱՆ ՈՉ ՄԻ ՆԵՐԴՐՈՒՄ ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

«Մինսկի խումբը չկա այնպես, ինչպես չկա այն միջազգային խնդիրը, որը միջնորդների կարիք կարող էր ունենալ»:
Այս մասին հայտարարել է Շուշայում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ոչ մի ներդրում չեն ունեցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, իսկ այդ երկրների դեսպանները, չնայած բազմաթիվ հրավերներին, ցուցադրականորեն հրաժարվում են այցելել Շուշի։
«Սա կարելի է դիտարկել որպես նրանց կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում»,- ասել է Հաջիևը։
Նա նշել է նաև, որ Ադրբեջանն ու Թուրքիան աշխատում են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա:
«Ադրբեջանն ու Թուրքիան հանդես են գալիս տարածաշրջանում խաղաղության օգտին։ Երկու երկրներն էլ աշխատում են հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա և կարող են լավ գործընկերներ դառնալ Հայաստանի համար»,- ասել է նախագահի օգնականը։


Читайте также

Оставить комментарий