ԲԱՔՎԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՎՃԻՌ Է ԿԱՅԱՑՐԵԼ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԴԵՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ. ՆԱ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 20 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Բաքվի ռազմական դատարանը վճիռ է կայացրել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով։
Report-ի տվյալներով՝ դատավոր Զեյնալ Ագաևի նախագահությամբ անցկացված բաց դատական նիստում նա մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 20 տարվա ազատազրկման։
Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և այլ ծանր հանցագործությունների հոդվածներով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս, ըստ էության, բացառել էր, որ Ռուբեն Վարդանյանն ու մյուս դատապարտվածները  ազատ կարձակվեն:
«Այդ մարդիկ լուրջ հանցանքներ են կատարել մարդկության դեմ: Պատկերացրեք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին՝ Նյուրնբերգյան դատավարությունից երկու ամիս անց ոմանք գային և ասեին՝ խնդրում ենք ազատ արձակել մահվան դատապարտված նացիստ առաջնորդներին: Դա նույն բանն է, նույնիսկ ավելի վատ: Նրանց հանցանքներն ավելի ծանր են, քան այն, ինչ արել են նացիստները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ», - հայտարարել էր Իլհամ Ալիևը:


Читайте также

Оставить комментарий