ՍԵՐԴԱՐ ՔԸԼԸՉԸ` ԱԽԱԼՔԱԼԱՔ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ուղիղ առևտրի նոր քայլ է։ Այս մասին գրել է Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը՝ կիսվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմամբ։«Այս նոր քայլը կնպաստի նաև Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան քառակողմ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման գործում։ Մաղթում եմ, որ բարեհաջող լինի այս բոլոր երկրների համար»,-գրել է նա։

