ՍԵՐԴԱՐ ՔԸԼԸՉ. ԵՍ ՄԻՇՏ ԿՀԻՇԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԱՌԱՏԱՁԵՌՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Շնորհակալություն հարգելի Վահան Կոստանյան, հարգելի Ռուբեն Ռուբինյան, ձեր բարի ջանքերի համար, որոնք այս ամենը հնարավոր դարձրեցին:
Այս մասին թվիթերյան իր օգտահաշվում գրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
«Ես միշտ կհիշեմ հայաստանցիների կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը՝ օգնելու մեղմել մեր ժողովրդի տառապանքները Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններում»,- գրել է նա:
Ավելի ուշ Քըլըչը ևս մի գրառում է կատարել ՀՀ-ից ստացված օգնության վերաբերյալ.
«Բացի 28 հոգանոց թիմից և տեխնիկական սարքավորումներից, երկրաշարժից անմիջապես հետո հայ ժողովուրդը 100 տոննա պարենամթերք, դեղորայք, ջուր և շտապ օգնության այլ փաթեթներ է ուղարկել 5 բեռնատարներով, որոնք մեկնել են Ադըյաման՝ անցնելով Ալիջանի սահմանային դարպասով։
Շնորհակալություն Ռուբեն Ռուբինյան, շնորհակալություն Հայաստան»,- գրել է Սերդար Քըլըչը: