ՍԵՐԴԱՐ ՔԸԼԸՉԸ ՑԱՎԱԿՑԵԼ Է «ՍՈՒՐՄԱԼՈՒ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

«Խորապես ցնցված եմ Երևանի կենտրոնում՝ բացօթյա առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրից: Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել զոհվածի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթել այս ողբերգության հետևանքով բոլոր վիրավորվածներին»,- Թվիթերում գրել է Քըլըչը՝ իր գրառումը հասցեագրելով հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին և Հայաստանի արտգործնախարարությանը: