ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐ ԵՆ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ. ՓԱՇԻՆՅԱՆ
Շատ կարևոր ենք համարում Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, քաղաքական անկախության հիման վրա տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության հաստատումը, Հայաստանը և Ադրբեջանը հենց այդ հենքի վրա են կառուցել խաղաղությունը: Այս մասին Թբիլիսիում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Շնորհակալություն եմ ուզում հայտնել ևս մեկ անգամ վարչապետ Կոբախիձեին՝ այս ողջ ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին իր ցուցաբերած անձնական աջակցության համար, նաև Վրաստանի պետությանն ու ժողովրդին՝ մշտական աջակցության համար:
Այսօր էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ, սա շատ բարձր գնահատականի է արժանի մեր կողմից»,- նշել է Փաշինյանը:

