ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԱԿՏԻՎԻՍՏԻ ՈՐԴԻՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԿԻևԻ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ

Ուկրաինայի քաղաքացի, ծագումով ադրբեջանցի Թիմուր Տկաչենկոն (Մամեդով) նշանակվել է Կիևի մարզի նահանգապետ։ Ուկրաինայի նախարարների կաբինետը հաստատել է նախագահ Վլադիմիր Զելենսկու համապատասխան առաջարկը։
Թիմուր Տկաչենկոն Ուկրաինայում ադրբեջանական սփյուռքի ակտիվիստ Ֆիրուդին Մամեդովի որդին է։ Թիմուր Տկաչենկոն ծնվել է 1989 թվականի օգոստոսի 18-ին Կիևում։ Նախկինում նա զբաղեցրել է Ուկրաինայի արդյունաբերության ռազմավարական ոլորտների փոխնախարարի, ապա՝ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնը։


Читайте также

Оставить комментарий