«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՐՎԱԾԵԼ ԿԻԵՎԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԻՆ». ԶԵԼԵՆՍԿԻ
«Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Կիևի կառավարական թաղամասին», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները։Զելենսկին հերքել է ռուսական կողմի պնդումները, որոնց համաձայն՝ ուկրաինական անօդաչուները իբր փորձել են հարվածել Ռուսաստանի նախագահի՝ Նովգորոդի մարզի Վալդայի շրջանում գտնվող նստավայրին։
«Նման հայտարարություններով Մոսկվան ցանկանում է զրոյացնել այն առաջընթացը, որ ձեռք է բերվել նախօրեին Մայամիում կայացած բանակցությունների ժամանակ», - պնդել է Զելենսկին։

