ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐ ԱՆՑ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ ՎԵՐՋ ԴՐԵՑԻՆ 30 ՏԱՐԻ ՏևԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ. ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ
«Երկար տարիներ անց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Վաշինգտոնում, Սպիտակ տանը, նախագահ Թրամփի մասնակցությամբ և ստորագրությամբ, փաստացի վերջ դրեցին 30 տարի տևած հակամարտությանը։ Ադրբեջանը այս համաձայնագրից անմիջապես հետո գործնական քայլեր ձեռնարկեց»։ Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում:Նախագահի խոսքով, ներկայումս Ադրբեջանի կողմից մատակարարվող բենզինը և դիզվառելիքը շատ մեծ ներդրում ունեն Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ։ «Մինչ օրս Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան անցել է ավելի քան 40 հազար տոննա տարանցիկ բեռ։ Այսինքն՝ մենք կարևոր պատմական շրջան ենք ապրում։ Ադրբեջանը, որի հողերը երկար տարիներ օկուպացված էին, ինքնուրույն ազատագրեց դրանք, վերականգնեց իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինքը կատարեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, խաղաղություն առաջարկեց Հայաստանին և ստացավ դրական պատասխան», - հայտարարել է Իլհամ Ալիևը:

