ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆ. ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԸ ԽՈՍՏՈՒՄ Է ՏՎԵԼ F-35 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԴՐԱ ԿԱՏԱՐՄԱՆԸ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստում է տվել F-35 կործանիչների վերաբերյալ, սպասում է դրա կատարմանը։Հուլիսի սկզբին ԱՄՆ նախագահը հայտարարել էր՝ «պատրաստվում ենք որոշում կայացնել Թուրքիայի F-35 մակնիշի կործանիչներ մատակարարելու մասին»:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Թուրքիան մենակ չի թողնի իր հարևան երկրներին տարածաշրջանային ցնցումներին դիմակայելու հարցում՝ առանձնացնելով Սիրիան, Գազան և Լիբանանը։
Նա նշել է, որ Անկարան իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանի Սիրիայում կայունությանը աջակցելու համար՝ հավելելով, որ ծրագրում է այցելել այդ երկիր։
Էրդողանի խոսքով՝ Սիրիայի քրդերը «խաղաղության և կայունության իրենց բաժինը կունենան»։ Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է ամրապնդել կապերը տարածաշրջանի քրդական համայնքների հետ և պաշտպանել նրանց իրավունքները։
Գազայի վերաբերյալ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան «չի կարող Գազային միայնակ թողնել» և անելու է անհրաժեշտ ամեն ինչ՝ նրան աջակցելու համար։

