ԳԼԵՆԴԵՅԼԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Է ՀԻՆԳ ՀԱՅԻ

Գլենդեյլի ոստիկանությունը ձերբակալել է հինգ հայի՝ փոստային առաքանիների գողության, անձնական տվյալների յուրացման և վարկային քարտերի հետ կապված խարդախության գործով։ Այս մասին օգոստոսի 13-ին հայտնել է Գլենդեյլի ոստիկանության վարչությունը։
Ոստիկանության տվյալներով՝ հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք մուտք են գործում բազմաբնակարան շենքի բնակիչների փոստարկղեր և այնտեղից վերցնում նամակներն ու այլ առաքանիները։ Դեպքը տեղի է ունեցել West Colorado Street-ի 500-րդ թաղամասում։
Օգոստոսի 13-ին ոստիկանությունը բնակելի համալիրում մի շարք խուզարկություններ է իրականացրել և ձերբակալել Գլենդեյլի հինգ բնակչի՝ 36-ամյա Ռազմիկ Բարսեղյանին, 27-ամյա Ռոբերտ Պողոսյանին, 35-ամյա Վահան Քալաշյանին, 26-ամյա Արմեն Հարությունյանին և 27-ամյա Արտյոմ Միլիտոնյանին։ Նրանք կասկածվում են խարդախության, անձնական տվյալների յուրացման և գողության հետ կապված հանցագործությունների մեջ։


Читайте также

Оставить комментарий