ԵՐԵՎԱՆՈՒՄ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ «ՌԵՆԵՍԱՆՍ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ

Դեկտեմբերի 29-ին Երևանում թալանել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, գեներալ-մայոր Էդիկ Բարսեղյանին պատկանող «Ռենեսանս» հյուրանոցային համալիրը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկի Շամշյանը, այդ օրը ժամը 07։00-ի սահմանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստցավել նշված հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակից, Արարատի մարզի բնակիչ  41-ամյա Արմենակ Ղ․-ից, որը հայտնել է, որ նույն օրը ժամը 01։30-ից միչև 06։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են պատուհանը, մտել ներս և այնտեղից տարել չհրկիզվող պահարանը։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Արմենակ Ղ․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ չհրկիզվող պահարանում եղել է մի քանի մլն դրամ։


Читайте также

Оставить комментарий