«TRIPP»-Ը ՎԵՐՋԱՊԵՍ ԶՐԿՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԳԼԽԱՎՈՐ ԽԱՂԱՑՈՂԻ ԴԵՐԻՑ. ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՀԾ

«TRIPP»-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից, գրված է Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայության կայքէջում։ Առնվազն 49 տարի հայ-ամերիկյան համատեղ կառավարման ընկերությունը կապահովի նախագծի գործունեությունը և կապը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մինչև վերջերս Մոսկվան իրեն դիրքավորում էր որպես տարածաշրջանի գլխավոր և միակ հաղորդակցող։ ««TRIPP»-ի շրջանակներում նախատեսվում է անցկացնել նավթի և գազի խողովակաշարեր, օպտիկամանրաթելային ցանցեր, ինչպես նաև ստեղծել երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքներ Իրանին սահմանակից երկաթուղային ճյուղի երկայնքով: Շահառուների խոսքով՝ միջանցքը կկազմի «կարևոր օղակ» Տրանսկասպյան երթուղում, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով և շարունակվում մինչև Թուրքիա և եվրոպական երկրներ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ Ռուսաստանի մասնակցությունը նախագծին նույնիսկ չի քննարկվել ԱՄՆ-ի և Հայաստանի կողմից: Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե վերջնագրի նման կոչ է արել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ին, որը ներկայումս հայկական երկաթուղու կոնցեսիոներն է՝ առաջարկելով արագ վերականգնել Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններին հասնող ավերված գծերը։ Հակառակ դեպքում, դա կարվի Հայաստանի հաշվին և հարցեր կառաջացնի տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության նպատակահարմարության վերաբերյալ», - նշված է հայտարարության մեջ։


Читайте также

Оставить комментарий