ԴԵՍՊԱՆ ՍԱԴԻԳՈՎԸ ԲԵՌԼԻՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Բեռլինի և Բաքվի միջև հաստատված բարձր մակարդակի երկխոսությունը երկու երկրների գործընկերությունը բարձրացնում է որակապես նոր մակարդակի։ Այս մասին Х-ի իր էջում գրել է Բելգիայում Ադրբեջանի դեսպան, Եվրամիությունում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Վագիֆ Սադիգովը՝ մեկնաբանելով նախագահ Իլհամ Ալիևի Գերմանիա կատարած այցը։ Դիվանագետն ընդգծել է պետության ղեկավարի Գերմանիա կատարած այցի կարևորությունը։«Այս այցը Եվրոպայի, և մասնավորապես Գերմանիայի՝ որպես նրա տնտեսական հզոր ուժի, տեսակետների հիմնարար փոփոխության հստակ ցուցադրություն է՝ փոփոխվող գլոբալ աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում», - նշել է Սադիգովը։

