ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԵՐԿՐԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՀՅՈՒՐԱՏԱՆ ՄՈՏ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՍԱԴՐԱՆՔԸ ԵՎ ԿՈՉ ԱՐԵՑ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ԼԻԱՐԺԵՔ ՀԵՏԱՔՆՆԵԼ ՄԻՋԱԴԵՊԸ
Մենք վճռականորեն դատապարտում ենք օգոստոսի 27-ի ցերեկը անհայտ անձանց կողմից Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանական Հանրապետության դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված սադրիչ բնույթի պատկերների տեղադրումը։Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։:
«Չի բացառվում, որ այս անընդունելի սադրանքը, բացի ադրբեջանա-ռուսական հարաբերությունները արհեստականորեն սրելու ձգտումից, Ադրբեջանի դեմ ուղղված կեղտոտ և միակողմանի արշավի բաղկացուցիչ մասն է, որը վերջին շրջանում վարում են մի շարք ռուսական մեդիառեսուրսներ։
Ադրբեջանական կողմը կոչ է անում Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին պատշաճ իրավական գնահատական տալ նման սադրիչ գործողություններին, ապահովել միջադեպի համակողմանի հետաքննություն և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նման դեպքերի կրկնությունը կանխելու համար։
Մենք ակնկալում ենք, որ ռուսական կողմը լիովին կկատարի Դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի կոնվենցիային համապատասխան իր պարտավորությունները՝ Ադրբեջանական Հանրապետության դեսպանության և նրա աշխատակիցների անվտանգության պատշաճ մակարդակն ապահովելու, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչության բնականոն գործունեությանը խոչընդոտելու ընդունակ ցանկացած սադրիչ գործողություն կանխելու ուղղությամբ»,- հայտնում են ԱԳՆ-ից:

