ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԱՉԻՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2026 թվականի օգոստոսի 25-ին Ադրբեջանի Հանրապետության Լաչին քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և ադրբեջանական «Ազերէներջի» ընկերության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության և հայկական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է Կառավարությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները, ինչպես նաև երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին փոխկապակցելու հնարավոր տարբերակները։


Читайте также

Оставить комментарий