ՉԱԴԱԵՎԸ ԶՐԿՎԵԾ ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Ռուսաստանի տրանսպորտի նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական Ալեքսեյ Չադաևը հայտարարել է, որ որոշել է վայր դնել լիազորությունները, երբ Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել նրա նկատմամբ։ Այս մասին նա հայտնել է իր Telegram-ալիքում։ Չադաևն ընդգծել է, որ իր հանրային հայտարարությունները, փոդքասթերում ելույթները և հրապարակումներն արտացոլում են բացառապես իր անձնական փորձագիտական դիրքորոշումը, մասնավորապես՝ քաղաքական գործընթացների վերաբերյալ։Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում էր հայտարարել Չադաևի, լրագրող Իվան Կնյազևի և քաղաքական խորհրդատու Սեմյոն Ուրալովի նկատմամբ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության», «սահմանադրական կարգի բռնի փոփոխության» և «Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման հրապարակային կոչերի» հոդվածներով։

