ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՆԱԽՉԸՎԱՆ ՀՀ-Ի ՏԱՐԱԾՔՈՎ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆԱԽԱԳԻԾԸ ՊԱՏՐԱՍՏ Է․ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ

Ադրբեջանից Նախչըվան Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու նախագիծը պատրաստ է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա հայտնել է, որ ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են իրականացրել Հայաստանի տարածքում և որոշել էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղադրման հնարավոր վայրերը: Նա նախազգուշացրել է Հայաստանին հնարավոր էներգետիկ ճգնաժամի մասին՝ կապված Հայկական ատոմակայանի փակման հետ։ Ալիևի խոսքով՝ ճգնաժամից խուսափելու նպատակով Բաքուն պատրաստ է ապահովել Հայաստանի համար էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր։
Միաժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է TRIPP ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցման հարցը։ Նրա խոսքով՝ այդ զրույցից պարզ է դարձել, որ շինարարությունը պետք է սկսվի այս տարի։


Читайте также

Оставить комментарий