ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ԵՆ TRIPP ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ, ԻՆՉԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԼԻԱՐԺԵՔ ԿԲԱՑՎԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՊԱԿՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը։
Վարչապետը պատասխանել է մոդերատորի հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և դրա արդյունքում ստեղծվող հնարավորություններին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայումս աշխատանքները կենտրոնացած են TRIPP նախագծի իրականացմանը, ինչի արդյունքում լիարժեք կբացվի տարածաշրջանային կապակցվածությունը։
«Այն նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար»,- ասել է վարչապետը։


Читайте также

Оставить комментарий