ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ԵԹԵ ՄԱԿ-Ը ՆՈՐՄԱԼ ԳՈՐԾԵՐ, ՍՏԻՊՎԱԾ ՉԷԻՆՔ ԼԻՆԻ ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՈՒԺՈՎ ԵՏ ՆՎԱՃԵԼ»

«Միջազգային իրավունքի խախտման» թեմայով է խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների անվտանգության գծով ղեկավար պաշտոնյաներին:
«Ադրբեջանը դրան բախվել է 30 տարվա ընթացքում: Մեզ հարկ եղավ մարտի դաշտում ետ նվաճել մեր իրավունքը: Բայց եթե միջազգային մեխանիզմներն աշխատեին, եթե ՄԱԿ-ի համակարգը նորմալ գործեր, <…> մենք ստիպված չէինք լինի ետ նվաճել մեր տարածքները ուժով: Չէին լինի այդքան զոհեր», - ասել է նախագահ Ալիևը:


Читайте также

Оставить комментарий