ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԶՑՆՈՒՄ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը նախկին նախագահի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին։
Քոչարյանը Հակակոռուպցիոն դատարանից տեղափոխվել էր հիվանդանոց, միջնորդության քննարկումը շարունակվել էր առանց նրա:
Ռոբերտ Քոչարյանն այս գործով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։ Այս նույն մեղադրանքներով կալանավորվել է նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։
Երկրորդ նախագահին առնչվող քրեական գործով անցնում է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:


Читайте также

Оставить комментарий