ВЕРНУТЬСЯ НАЗАД

Մեր մասին

“Իրավան” լրատվավերլուծական կենտրոնն ստեղծվել է 2006 թվականին՝ Հարավային Կովկասի երկրների զարգացման պատմության, ներքին եւ արտաքին քաղաքականության, տնտեսական, ազգամիջյան ընդհարումների բնագավառում հետազոտություններ անցկացնելու նպատակով: Մեր մասնագետների եւ փորձագետների պատրաստած նյութերը հենվում են անհերքելի փաստերի եւ փաստարկումների վրա, որոնք համակողմանի տեղեկություններ են տալիս Հարավային Կովկասի երկրների եւ նրանց ժողովուրդների մասին: Այս նյութերը նախատեսված են տարածաշրջանի հիմնահարցերով զբաղվող մասնագետների լայն շրջանակների համար: Մեր փորձագետները համագործակցելով Ադրբեջանի եւ արտասահմանյան առաջատար մասնագետների հետ, հատուկ ուշադրություն են դարձնում հայ-ադրբեջանական հարաբերություններին, ինչպես նաեւ այդ բնագավառում առկա պրոբլեմներին եւ դրանց ծագման պատճառներին: Կենտրոնի նյութերը տեղավորվում են www.irevanaz.com կայքում եւ հայերեն ու ռուսերեն լեզուներով մատչելի են հետազոտության համար: Կայքի այցելուները հնարավորություն են ընձեռնում լսելու “Ադրբեջանի ձայնը” րադիոկայանի Հայկական ծառայության հաղորդումները, ծանոթանալ Հայաստանի Հանրապետության պետական եւ քաղաքական գործիչների, ազդեցիկ քաղաքացիների կյանքի անհայտ էջերին, ինչպես նաեւ իրազեկ դառնալ Ադրբեջանի ընթացիկ դեպքերին եւ իրադարձություններին: Կայքի էջերում առաջին անգամ հայերեն լեզվով տեղավորված են Ադրբեջանական Հանրապետության ղարաբաղյան տարածաշրջանի շուրջը հայ-ադրբեջանական հակամարտության պատմության, այսպես կոչված “հայկական հարցի” եւ “հայերի ցեղասպանության” վերաբերյալ հայտնի գիտնականների եւ գրողների աշխատությունները: Կայքում տեղավորված է նաեւ ֆոտոփաստերի հավաքածու, որը հնարավորություն է տալիս օգտվողներին՝ ակնհայտորեն գիտակցելու տարածաշրջանում ապրող ժողովուրդների համար ագրեսիվ անջատողականության եւ ահաբեկչության հետեւանքները: “Իրավան” լրատվավերլուծական կենտրոնը կայքի բոլոր այցելուներին հրավիրում է կոնստրուկտիվ ու քաղաքակիրթ երկխոսության լուսաբանվող հարցերի շուրջ:
ВЕРНУТЬСЯ НАЗАД