ՄԻԽԵԻԼ ԿԱՎԵԼԱՇՎԻԼԻ. ԱԴՐԲԵՋԱՆԸ, ԹՈՒՐՔԻԱՆ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԸ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

«Ադրբեջանը, Թուրքիան, Կենտրոնական Ասիայի երկրները և Չինաստանը բարձր են գնահատում Վրաստանի դերը տարածաշրջանում»։
Այս մասին «Իմեդի» հեռուստատեսության եթերում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։
«Ադրբեջանը, Թուրքիան և Կենտրոնական Ասիայի երկրները խոսում են մեր դերի մասին։ Սա որոշների համար կարող է զարմանալի թվալ, բայց Չինաստանը նույնպես խոսում է դրա մասին։ Երբ քեզ վերաբերվում են որպես հավասարի, դա նշանակում է, որ դու ներկայացնում ես արժանի երկիր։ Մեր նկատմամբ նման վերաբերմունքը օրինակելի մոտեցում է», - ընդգծել է նա։ Նախագահի խոսքով՝ Վրաստանը վարում է անկախ քաղաքականություն՝ հիմնված ազգային շահերի վրա, և դա բարձր է գնահատվում նրա միջազգային գործընկերների կողմից։


Читайте также

Оставить комментарий