ԹՐԱՄՓ. ԵՍ ԶԵԼԵՆՍԿԻԻ ՄԵԾ ԵՐԿՐՊԱԳՈՒ ՉԵՄ
ԱՄՆ նախագահ Թրամփը լքում է Սպիտակ տունը, 13-ը հոկտեմբերի, 2026 թ.Ուկրաինայի հակամարտությունը, ի վերջո, կկարգավորվի, բայց առանց նախագահ Վլադիմիր Զելենսկի մասնակցության, Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարծում եմ՝ նրանք ի վերջո կգտնեն լուծում՝ այս կամ այն կերպ։ Բայց դա կլինի առանց նրա [Զելենսկիի – խմբ.], քանի որ նա չի ուզում կարգավորում», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ Զելենսկին միայն խոսում է խաղաղ լուծում գտնելու ցանկության մասին, բայց իրականում դրանք «պարզապես խոսքեր են»։
Խոսելով այն մասին, որ Զելենսկին, չնայած ռուսական նավթավերամշակման գործարաններին չհարվածելու վերաբերյալ իր խնդրանքին, երեկվանից վերսկսել է դրանք, Թրամփն ասել է. «Ինչ ասեմ, կարծում եմ՝ դա խայտառակություն է ... Զելենսկին մեզ համար այն մարդը չէ, ում հետ կարելի է գործ ունենալ: Նա ասում է, թե ուզում է կարգավորել հարաբերությունները, բայց չի ուզում։ Ես Զելենսկիի մեծ երկրպագու չեմ։ Նրանք ոչնչացրել են այդ երկիրը»:
Զելենսկին օրերս պարզաբանել էր, որ հարվածները վերսկսում են, քանզի Ռուսաստանը շարունակում է հարվածներն իրենց էներգետիկ ենթակառուցվածքներին:
ԱՄՆ նախագահը նաև ասել է, թե Ուկրաինայի նախագահի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Կարծում եմ՝ Զելենսկիի հետ գործ ունենալն ավելի դժվար է, քան Պուտինի», - Newsmax-ին տված հարցազրույցում ասել է նա։

