ԹՐԱՄՓ. ԻՐԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ ՄԻՆՉև ՉՈՐՍ ՇԱԲԱԹ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ Իրանում ռազմական գործողությունները կարող են շարունակվել մինչև չորս շաբաթ։
«Մենք ենթադրում էինք, որ դա կտևի չորս շաբաթ կամ նման մի բան։ Դա միշտ ենթադրվում էր, որ չորս շաբաթ տևող գործընթաց է, ուստի այն կտևի չորս շաբաթ կամ պակաս», - ասել է ամերիկացի առաջնորդը The Daily Mail-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ գործողությունն ընթանում է ըստ պլանի։
Միևնույն ժամանակ, նա հավելել է. «մեզ հաջողվեց վերացնել Իրանի ղեկավարության շատ ավելի շատ անդամների, քան կարծում էինք, 48 մարդ»։
Հարցին, թե արդյոք նա պատրաստ է Իրանի հետ բանակցություններ վարել և երբ դրանք կարող են տեղի ունենալ, Թրամփը պատասխանել է, որ չգիտի։
«Նրանք ուզում են բանակցել, բայց ես նրանց ասացի, որ նրանք պետք է բանակցեին անցյալ շաբաթ, ոչ թե այս շաբաթ»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը։


Читайте также

Оставить комментарий