ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՐԱԳԱՑՆԵԼ TRIPP ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Նիկոլ Փաշինյանն առաջիկայում իրականացվող ծրագրերից առանձնացրել է TRIPP նախագծի իրագործումը և նշել, որ պետք է հնարավորինս արագ ապահովել նախագծի վերաբերյալ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրած համաձայնագրի վավերացման ընթացակարգը։Այս մասին նաասել է գործադիր մարմնի անդամների հետ առաջիկա ծրագրերն ու քայլերը քննարկելիս:
Անդրադարձ է կատարվել նաև, մասնավորապես՝ Ախուրիկ-Գյումրի հատվածի երկաթուղու վերականգնման ու նախագծման հայտարարված մրցույթին, ջրամբարների նախագծերին, Երասխի հատվածում երկաթգծի կայարանի նորոգմանը, Հյուսիս-հարավի շինարարությանը, առաջիկայում մեկնարկելիք Քաջարանի թունելի շինարարությանը, որին կհաջորդի Բարգուշատի թունելի շինարարությունը, որի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆրանսիայի գործընկերների հետ։
«Ես մեր ֆինանսական հնարավորությունների հետ կապված մտավախություն չունեմ, որովհետև առաջիկայում ակնհայտորեն և անկասկած Հայաստանում մեծ ներդրումային ակտիվություն է լինելու։ TRIPP նախագիծը միլիարդանոց ծրագիր է, որն իր հետևից բերելու է նաև նոր միլիարդների ներհոսք»,- ասել է երկրի ղեկավարը։

