ԲԱՔՎԻ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՔՆՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ
Բաքվի վերաքննիչ դատարանը սկսել է քննել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լյովա Մնացականյանի և այլոց բողոքը, որոնք նկատմամբ Բաքվի զինվորական դատարանը մեղադրական վճիռ է կայացրել խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ներառյալ ագրեսիվ պատերազմ վարելու, ցեղասպանության, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության ապօրինի զավթման և Ադրբեջանի դեմ ուղղված այլ անօրինական գործողությունների համար: Դատական նիստում վերաքննիչ բողոք ներկայացրած ամբաստանյալներից յուրաքանչյուրին տրամադրվել է թարգմանիչ՝ իրենց խոսած լեզվով, ինչպես նաև պաշտպաններ։Նախագահող դատավորը վերաքննիչ բողոքների վերաբերյալ ամբաստանյալների դիրքորոշումներին ծանոթանալուց հետո հայտարարել է, որ նրանց միջնորդությունները կքննարկվեն հաջորդ փուլում՝ համաձայն օրենքի պահանջների։ Ամբաստանյալները մի շարք միջնորդություններ են ներկայացրել վերաքննիչ բողոքների որոշակի ճշտման, վկաների հարցաքննության և այլ հարցերի վերաբերյալ։ Դատարանի որոշման համաձայն՝ պաշտպանության կողմի միջնորդությունները մասնակիորեն բավարարվել են։ Վերաքննիչ բողոքի քննությունը կվերսկսվի հունիսի 9-ին։

