ԵՄ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ. ՖՈՆ ԴԵՐ ԼԱՅԵՆՆ
Եվրամիությունը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուսուլա ֆոն դեր Լայեն Բաքվում:Նա ասել է, որ Եվրոպական միությունը մոտ 200 միլիոն եվրո ֆինանսավորում կտրամադրի Հարավային Կովկասում տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապերի խթանման համար: Լայենը նշել է, որ նախաձեռնությունը նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը աջակցելու համար՝ ամրապնդելով տարածաշրջանային կապը և տեղական համայնքներին նպատակային օգնություն տրամադրելով։
«Միասին մենք կարող ենք թղթի վրա գրված խաղաղությունը վերածել գործնական խաղաղության», - հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Բաքվում կայացած հանդիպումներից հետո Եվրահանձնաժողովի նախագահը մեկնել է Երևան։

