ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ԴԱՐՁՆՈՒՄ ՄԱՐԴԱՍՊԱՆԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԿՈՂՄԻՑ ՀՆՉՈՂ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆԸ. ԷՐԴՈՂԱՆԸ՝ ԻՍՐԱՅԵԼԻՆ

Թուրքիայի դեմ զրպարտությամբ Իսրայելը փորձում է քողարկել «բարբարոսությունը Գազայում», նախօրեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ուշադրություն չենք դարձնում մեր երկրի հասցեին ուղղվող զրպարտությանը այն մարդասպանական ցանցի կողմից, որի ձեռքերին Գազայում 75 հազար անմեղ մարդու՝ մեծամասամբ կանանց և երեխաների, արյունն է», - ասել է Էրդողանը։
Նա հիշեցրել է, որ Թուրքիան ապաստան է տրամադրել նացիստական բռնաճնշումներից փրկվածներին։
Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել  «հայոց ցեղասպանությունը» պաշտոնապես ճանաչելու ԱԳ նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած նախագծին։
Անկարայից արձագանքել էին ճանաչմանը՝ հայտարարելով, որ «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որոշմամբ» Իսրայելը փորձում է քողարկել իր իսկ գործած հանցագործությունները պաղեստինցի ժողովրդի դեմ։


Читайте также

Оставить комментарий