ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՏՈՒԿ ԲԱՆԱԳՆԱՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇՈՒՄ ԴԵՌ ՉԿԱ․ ՓԱՇԻՆՅԱՆ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի նոր հատուկ բանագնացի թեկնածության հարցը քննարկման փուլում է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասելէ  Նիկոլ Փաշինյանը։
«Հատուկ բանագնացի հետ կապված որոշում դեռ չկա։ Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափով մենք պետք է որոշենք, թե ինչպես ենք շարունակելու աշխատանքը, ինչ տրամաբանությամբ և ինչ ֆորմատով, որպեսզի կայացնենք համապատասխան որոշումներ։ Այդ թեմայով հիմա քննարկումներ ընթանում են»,- ասել է Փաշինյանը։


Читайте также

Оставить комментарий