ԲԱՔՎԻ ԴԱՏԱՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՔՆՆԵԼ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ
Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակել է քննել ՀՀ քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց վերաքննիչ բողոքները: Նրանք Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտվել էն խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և բազմաթիվ այլ հանցագործությունների համար, որոնք կատարվել են Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով։Դատական նիստի ընթացքում քրեական գործով վերաքննիչ վարույթի ենթարկված յուրաքանչյուր անձի տրամադրվել են թարգմանիչներ իրենց մայրենի՝ հայերեն և ռուսերեն լեզուներով, ինչպես նաև փաստաբաններ՝ նրանց պաշտպանության իրավունքն ապահովելու համար։
Դատական նիստի սկզբում հայտարարվել է, որ Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի աշխատակիցները նույնպես մասնակցում են դատավարությանը որպես դիտորդներ։
Դատական նիստը շարունակվել է պետական մեղադրողների ելույթներով։
Մեղադրողները նշել են, որ գործում հավաքված ապացույցները հաստատում են դատարանի եզրակացությունների օրինականությունն ու վավերականությունը, մինչդեռ վերաքննիչ բողոքներում ներկայացված փաստարկները հիմնավորված չեն։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին։

