ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Ադրբեջանի և Սլովակիայի միջև ստորագրվել է գաղտնի տեղեկատվության փոխանակման և փոխադարձ պահպանման մասին համաձայնագիր։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը։Փաստաթուղթը ստորագրվել է Սլովակիայի Հանրապետության Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Ռոման Կոնեչնիի գլխավորած պատվիրակության Ադրբեջան կատարած այցի շրջանակներում: Հյուրերը հանդիպել են Ադրբեջանի Հանրապետության ՊԱԾ ղեկավար գեներալ-գնդապետ Ալի Նաղիևի հետ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հրատապ հարցեր։ Հանդիպման արդյունքներով տեղի է ունեցել «Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխանակման և փոխադարձ պահպանման մասին» համաձայնագրի ստորագրման արարողությունը, որը նպատակ ունի ընդլայնել երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը։

