ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա: Այցի շրջանակներում երկրի ղեկավարը Բեռլինում հանդիպել է գերմանական տնտեսության Արևելյան կոմիտեի նախագահ Միխայել Հարմսի հետ։ Հանդիպման ժամանակ ընդգծվել է ադրբեջանցի և գերմանացի գործարարների և ընկերությունների աճող հետաքրքրությունը համատեղ աշխատանքի նկատմամբ, քննարկվել են նման գործունեության ինստիտուցիոնալացման ուղիները։Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ավանդական և այլընտրանքային էներգետիկայի առկա ներուժի, կապակցվածության ոլորտում հնարավորությունների, այդ թվում՝ Միջին միջանցքի, տրանսպորտի և լոգիստիկայի վերաբերյալ։ Ընդգծվել է, որ Ադրբեջանն ընդունել է գյուղատնտեսության հետ կապված պետական ծրագիր, շոշափվել են այս ոլորտում գերմանական առաջադեմ տեխնոլոգիաների մեր երկրում կիրառման հնարավորությունները, այդ թվում՝ «խելացի գյուղատնտեսության» ոլորտում համագործակցության հեռանկարները։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի զբոսաշրջային ներուժի իրացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

