ՈՉ ՄԻԱՅՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ, ԱՅԼԵՎ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ, ԻՐԱՆՈՒՄ ԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՉՊԵՏՔ Է ՓՆՏՐԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆ. ՎԱՐՉԱՊԵՏ
Մենք ոչ միայն Ադրբեջանում, այլև Թուրքիայում չպետք է Հայաստան փնտրենք, Իրանում չպետք է փնտրենք, Վրաստանում չպետք է փնտրենք, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:«Երբ մենք հայրենիք ենք փնտրում մեր 4 հարևանների՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում, բացում ենք այն դուռը, որով նրանք իրենց հայրենիքն են փնտրում ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում։ Ստացվում է՝ մենք փնտրում ենք 4 տեղ, իրենք 4-ով փնտրում են մի տեղ՝ մեր երկրում», - նշեց վարչապետը։
«Ես չեմ մոռացել, որ ասել եմ «Արցախը Հայաստան է, և վերջ», բայց վերջին տարիներին տասնյակ անգամներ անդրադարձած լինելով այս թեմային ուզում եմ ամփոփել մեկընդմիշտ: Հայաստանյան ավագ ու միջին սերնդի քաղաքական, ըստ էության, բոլոր գործիչների քաղաքական ծագումը հանդիսացած Ղարաբաղյան շարժումն ու Ղարաբաղը Հայաստան տեսնելու գաղափարին անմնացորդ նվիրումն է, որ ինձ ու իմ գործընկերներին համարձակություն է տվել առաջ գնալ, բացել վարագույրն ու տեսնել, թե ինչ կա Ղարաբաղյան շարժման հետևում, որ Ղարաբաղյան շարժումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի ապագան զրոյացնելու նախագիծ: Մենք ժողովրդի տված մանդատով փակել ենք այդ նախագիծը, Հայաստանի պետականության հարատևության համար բացելով անսահմանափակ հնարավորություններ», - հայտարարեց Փաշինյանը:

