ՍԱԱԿԱՇՎԻԼԻ. ՀԵՆՑ ՈՐ ՊՈՒՏԻՆԻ ՌԵԺԻՄԸ ՏԱՊԱԼՎԻ, ԿՍՏԵՂԾՎԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Հենց որ տապալվի Պուտինի (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը) ռեժիմը, Հարավային Կովկասում կստեղծվեն Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցման հեռանկարներ: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Հենց որ տապալվի Պուտինի ռեժիմը, Վրաստանում իշխանությունն անմիջապես կփոխվի, իսկ Հարավային Կովկասում կստեղծվեն Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցման հեռանկարներ: Հետևաբար, մենք շատ շուտով կստանանք բոլորովին այլ, միացյալ Հարավային Կովկաս, և միևնույն ժամանակ (դրանով) մենք պետք է ուղիներ փնտրենք ամբողջ Կովկասը միավորելու՝ դեպի հաղթանակած Ուկրաինա և ողջ Եվրոպա մուտք գործելու հնարավորությամբ», - գրել է քաղաքական գործիչը, որը ներկայում անազատության մեջ է Վրաստանում: