ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ՈՒ ԻՍՐԱՅԵԼԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԳԻԴԵՈՆ ՍԱԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐՑԵՐ

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարին։
Կողմերն ընդգծել են երկրների միջև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում հարաբերությունների հաջող զարգացումը: Նշվել է գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել տարբեր մակարդակներում փոխադարձ այցելությունների և շփումների ներդրմանն ուղղված համագործակցության խորացման գործում:


Читайте также

Оставить комментарий