ԱՅՍՕՐ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆՈՒՄ Է ՈՒԶԲԵԿՍՏԱՆ

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր պետական այցով կժամանի Տաշքենդ։
Ըստ Ուզբեկստանի նախագահի պաշտոնական կայքէջի՝ նախատեսված են բարձր մակարդակի բանակցություններ, ինչպես նաև Ալիևի և Միրզոյոևի նախագահությամբ տեղի կունենա Գերագույն միջպետական խորհրդի առաջին նիստը, օրակարգում ռազմավարական գործընկերության և բազմակողմ համագործակցության խորացման և ընդլայնման հարցեր են։
Նշվում է, որ ուշադրության կենտրոնում են լինելու նաև փոխադարձ առևտրաշրջանառության ավելացմանը, գործարար կապերի զարգացմանը մշակութային և հումանիտար կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր։
2022-ի հունիսին Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խորացման մասին հռչակագիր են ստորագրել՝ պայմանավորվելով խորացնել գործակցությունը մի շարք առանցքային ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։


Читайте также

Оставить комментарий