ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ 1.5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ
Ադրբեջանը Ուկրաինային 1.5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է տրամադրել:Ինչպես հաղորդում են Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը և Կիևում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը, օգնությունը ներառում է 9 ուժային տրանսֆորմատորներ, 186 կիլոմետր ընդհանուր երկարությամբ էլեկտրական մալուխներ և բաշխիչ սարքեր:
Ուկրաինայի էներգետիկայի նախարարության տվյալներով, Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր երկիրն Ադրբեջանից ստացել է 159 մարդասիրական բեռ՝ ավելի քան 2 հազար 432 տոննա ընդհանուր քաշով:
Մարդալիևը հայտնել է, որ օգնությունը փոխանցվել է Ադրբեջանի նախագահի հրամանագրով:

