ԲԱՔՎԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲԸ ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ...
Բաքվի նախաձեռնող խումբը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Սենատի կողմից սահմանադրական բարեփոխումների մերժումը, որոնք ենթադրում էին Կորսիկային ինքնավարություն տրամադրում։ Այս մասին հայտարարել է Բաքվի նախաձեռնող խմբի գործադիր տնօրեն Աբբաս Աբբասովը։«Այս որոշումը ֆրանսիական քաղաքական շրջանակներում դեռևս տիրող գաղութային մտածելակերպի հերթական դրսևորում և կորսիկացի ժողովրդի կամքի նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք է», - հայտարարել է նա։
Բաքվի նախաձեռնող խումբը կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին հարգել կորսիկացի ժողովրդի օրինական կամքը, ճանաչել նրանց քաղաքական, մշակութային և լեզվական իրավունքները, հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին։

