ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԿԱՍԻՄ-ԺՈՄԱՐՏ ՏՈԿԱԵՎԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Նամակում ասվում է. «Մեր կանոնավոր փոխայցելությունները, հանդիպումները և ամենաբարձր մակարդակով ակտիվ երկխոսությունը կարևոր դեր են խաղում մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման, ռազմավարական գործընկերության և դաշինքի ամրապնդման և նոր բովանդակությամբ լցնելու գործում։ Ես բարձր եմ գնահատում Ձեր վերջերս այցը Ադրբեջան՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովի 7-րդ գագաթնաժողովին։ Վստահ եմ, որ ադրբեջանա-ղազախական միջպետականհարաբերությունները, որոնք ուժ են ստանում մեր հարուստ հոգևոր արժեքներից և մեր երկու ժողովուրդների եղբայրությունից, կշարունակեն կայուն զարգանալ և ամրապնդվել մեր համատեղ ջանքերի շնորհիվ»։


Читайте также

Оставить комментарий